Ճապոնիայում սպասում են կորոնավիրուսի երրորդ և չորրորդ ալիքներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

․

Ճապոնիան այս պահի դրությամբ հասել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի կեսին, իսկ հիվանդացության պիկը գրեթե հաղթահարված է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ճապոնիայի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ղեկավար Կադզուհիրո Տատեդան:

«Այժմ Ճապոնիան հասել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի կեսին: Մենք պետք է պահենք զգուշավորությունը և հետևենք, որ հիվանդացության դեպքերի նոր աճ չլինի»,- նշել է Տատեդան:

Կադզուհիրո Տատեդան նշել է, որ երկրում առաջիկայում կլինեն նաև կորոնավիրուսի երրորդ և չորրորդ ալիքները և պետք է հարմարվել կյանքի նոր կանոններին:

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 56 հազար 685-ի: Երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 42 հազար 284 հոգի, մահացել՝ 1115 մարդ:

--0--ԱՀ