Գլխավոր Հարկադիր Կատարողը որևէ վարչության պետի հետ չի հանդիպել. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

ю

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանն իր նշանակման առաջին օրվանից մինչեւ այժմ որեւէ հանդիպում չի ունեցել բաժնի պետերից որեւէ մեկի հետ: Ավելին, վերջիններս կոնկրետ զեկույցներ, հարցեր ունեն, որ ցանկանում են ներկայացնոլ Գլխավոր Հարկադիր կատարողին, սակայն վերջինս այդպես էլ ժամանակ չի գտնում նրանց ընդունելու համար: Այսինքն, նա որեւէ կերպ չի առնչվում աշխատակիցներին, չի շփվում նրանց հետ: Նկատենք, որ Սերգեյ Մեղրյանն այդ պաշտոնում նշանակվել է 2020 թվականի մարտի 16-ին:

Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԴԱՀԿ լրատվական ծառայությանը, որից ի պատասխան հայտնեցին. «Ձեզ հասած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ եթե կայքի «Նորություններ» բաժնին հետեւք, կտեսնեք, որ Ծառայության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների եւ մարզային բաժնի, բաժանմունքների պետերի հետ հանդիպումներ ոչ միայն եղել են, այլեւ քննարկվել են 2020 թվականի 1-ին կիսամյակում արված աշխատանքների արդյունքները, քննարկվել են լուծում պահանջող խնդիրները, տրվել են հանձնարարականներ Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Ավելին, արտակարգ դրության ժամանակ կատարվել է երկու մարզային այց, ինչն առաջիկայում եւս կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով հենց տեղում ծանոթանալ բաժնի խնդիրներին։

Ի դեպ, իրականության հետ որեւէ աղերս չունի նաեւ ենթադրությունը, որ երկար տարիների դասախոս լինելու հանգամանքն է խանգարում անկաշկանդ շփումներին։ Սերգեյ Մեղրյանի՝ երկար տարիների դասախոսական փորձը միայն նպաստել է մարդկանց հետ շփումներում լինել առավել կառուցողական, անկաշկանդ։ Ավելին, Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալների համակարգման տակ է գտնվում Ծառայության տարբեր բաժինների աշխատանքը, որոնց մասին զեկուցվում է պարբերաբար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ