Ալեքսեյ Նավալնիի վիճակը ծանր է

 ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News 

Նավալնի

Ալեքսեյ Նավալնին ծանր վիճակում է, գտնվում Օմսկի թիվ 1 շտապ օգնության հիվանդանոցի թունավոր վերակենդանացման բաժանմունքում այն բանից հետո, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ: Այս մասին ТАСС-ին հաղորդել է թիվ 1 շտապ օգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին, սակայն չի հստակեցրել բլոգերը գիտակցության եկել է, թե ոչ:

Հինգշաբթի առավոտյան Նավալնիի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը հայտնել էր, որ Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, բլոգերի թունավորման հետևանքով։ Նա հավելել էր, որ Նավալնին անգիտակից է։ Նա հավելել էր, որ բլոգերին կարող էին թունավորած լինել։

--00—ՄՀ