Մեսսին Բարսելոնայում իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի Կումանի հետ զրուցելուց հետո

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News 

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին առաջվա պես վստահ չէ կատալոնական ակումբում իր ապագայի վերաբերյալ, չնայած Ռոնալդ Կումանի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակմանը: 

Այս մասին Аrmsport-ի հաղորդմամբ՝ հայտնում է Football Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստը մտադիր է զրույց ունենալ հոլանդացի մասնագետի հետ, ինչից հետո վերջնական որոշում կկայացնի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա Մեսսին դիտարկում է «Բարսլոնայից» հեռանալու տարբերակը, քանի որ գոհ չէ ակումբի ղեկավարության աշխատանքից: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

--00—ՄՀ