Նախորդ 2-3 շաբաթների իրավիճակից ելնելով՝ ունենք կորոնավիրուսային իրավիճակի կայունացում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News   

Գնահատելով նախորդ 2-3 շաբաթների իրավիճակը, կարող ենք հանգել նրան, որ ունենք իրավիճակի կայունացում։ Դրան նախորդող անկման միտումը դադարել է։ Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Հաշվի առնելով տնտեսական ակտիվությունն ու ազգաբնակչության շարժունակությունը, այդ թվում ՀՀ վերադարձող քաղաքացիների թիվը, կարծում եմ, որ շատ դժվար է լինելու օրական արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը, եթե իմ ասած իրավիճակը պահպանվի»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ առկա սահմանափակումները պետք է պահպանել։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս