Ռուսաստանն ընդլայնում է Սիրիայում իր բազաների տարածքները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News  

բազա

Ռուսաստանն ու Սիրիան համաձայնության են եկել, որով Սիրիան Ռուսաստանին «Հմեյմիմ» ավիաբազայի և Տարտուսի նյութատեխնիկական ապահովման կայանի (ՆՏԱԿ) տարածքները ընդլայնելու համար տրամադրում է լրացուցիչ 8 հեկտար տարածք։

Ինչպես հայտնում է Razm.info-ն, համապատասխան փաստաթուղթը տեղադրված է ՌԴ կառավարության կայքում։ Կողմերը փաստաթուղթը ստորագրել են հուլիսի 21-ին Դամասկոսում և հուլիսի 30-ին՝ Մոսկվայում, իսկ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում օգոստոսի 19-ին։

Տարածքները Սիրիան տրամադրում է անվճար և մինչև ավիաբազա տեղակայելու մասին համաձայնագրի ավարտը։ Նշվում է, որ «Հմեյմիմ» ավիաբազայի ընդլայնվող տարածքում ռուսական կողմը կառուցելու է բժշկական վերականգնողական կենտրոն։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի հանձնարարությամբ նոր տարածքներ տրամադրելու համար Ռուսաստանն ու Սիրիան բանակցությունները սկսել էին մայիսի 29-ին։

--00--ԱԹ