Կստեղծվեն հազարավոր նոր աշխատատեղեր անտառվերականգնման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Էրիկ Գրիգորյան

ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կանաչ կլիմայական հիմնադրամի կողմից երեկ՝ օգոստոսի 19-ին, բավարարվել է Հայաստանի կողմից 2019-ին ներկայացված հայտը և Հայաստանի անտառների վերականգնման և գյուղական համայնքներում այլընտրանքային էներգետիկայի աջակցման համար Հայաստանը կստանա 10 միլիոն դոլար դրամաշնորհ։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 18.7 միլիոն դոլար, որը կիրականացվի ՄԱԿ Պարենի ծրագրի և շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ԾԻԳ-ի կողմից,

Այս ծրագիրը տարբերվում է այլ «թղթային» դրամաշնորհներից, քանի որ վերջինիս շրջանակներում հազարավոր հեկտարներով անտառվերականգնման իրական աշխատանքներ կկատարվեն և Հայաստանի հազարավոր քաղաքացիներ աշխատանք կստանան անտառների վերականգնման գործընթացին ներգրավվելով»։

անտառ

--00--ԱԹ