Հարցաքննվել են այն սրճարանի աշխատակիցները, որտեղ թռիչքից առաջ թեյել է Նավալնին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Նավալնի

Տոմսկի սրճարանի աշխատակիցները ոչինչ չեն իմացել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորման մասին: Հենց այդ սրճարանում է Նավալնին թեյ խմել Մոսկվա վերադառնալուց առաջ:

Ոստիկանները հարցաքննել են սրճարանի աշխատակիցներին, բայց նրանք թունավորման մասին ոչինչ չեն իմացել, ավելին, ոմանք նույնիսկ չեն ճանաչել Նավալնուն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ իրավապահները դեռևս Նավալնուն դիտավորյալ թունավորելու վարկածը չեն քննում:

--00--ԱԹ