Ամուլսարի շահագործման դեմ ակցիայի մասնակիցները Կառավարության շենքի առջև են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News  

ակցիա

Ամուլսարի շահագործման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները Կառավարության առջև են: Նրանց են միացել նաև Ջերմուկից ավտոերթով Երևան ժամանած ակտիվիստները:

Բնապահպան-ակտիվիստ Լևոն Գալստյանը Կառավարության առջև ևս մեկ անգամ հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին ուղղված նամակ-պահանջը:

--00--ԱԹ