Ակցիայի մասնակիցները հետ են վերադառնում Ջերմուկ. Ամուլսարում միջադեպ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Ամուլսար

Բնապահպան-ակտիվիստների, Ամուլսարը հանք դարձնելու դեմ պայքարող քաղաքացիների՝ մոտ 3 ժամ տևած բողոքի ակցիան ավարտվեց:

Ելույթների ժամանակ ցուցարարները հայտարարեցին, որ մինչև Ջերմուկից ավտոշարասյունը գալիս էր Երևան՝ բողոքի ակցիա անելու, «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները փորձել են վագոն-տնակները տեղաշարժել դեպի Ամուլսարի տարածք, ինչպես նաև բռնություն են գործադրել Ջերմուկի բնակիչների նկատմամբ. հարվածել են նրանց և փորձ արել՝ շրջելու նրանց ավտոմեքենաները: Այս պահին ակցիայի մասնակիցները հետ են վերադառնում Ջերմուկ:

Նշենք, որ բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները 2 հիմնական պահանջ առաջ քաշեցին. նախ նրանք պահանջում են, որ վարչապետը վերջնական որոշում կայացնի Ամուլսարի հանքի հետ կապված: Մյուս պահանջը վերաբերում էր ՇՄԱԳ-ը անվավեր ճանաչելուն:

Ցուցարարները նաև 15 րոպե լռության ակցիա իրականացրին, որի նպատակն էր խախտել թեմայի վերաբերյալ պաշտոնյաների լռությունը:

--00—ԼՄ