ՀՀ ԱԺ նախագահի ելույթը որևէ աղերս չուներ մեր երկրի ազգային օրակարգի հետ․ Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովում «Ահաբեկչության դեմ պայքարը եւ բռնի ծայրահեղականությունը» թեմայով ելույթին։ Նա մասնավորապես նշել է, որ Միրզոյանի ելույթը որևէ աղերս չուներ մեր երկրի ազգային օրակարգի հետ։ Գրառումը՝ ստորև․

«Այսօր Արարատ Միրզոյանը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովին: Հայաստանի խորհրդարանի նախագահը ելույթ է ունեցել «Ահաբեկչության դեմ պայքարը եւ բռնի ծայրահեղականությունը» թեմայով։

Ձեզ հիմա կթվա, թե Արարատ Միրզոյանը թեմայի շրջանակներում խոսել է վերջերս կրկին սաստկացած թուրք-ադրբեջանական սպառնալիքների, հայատյացության, Տավուշի շրջանում Ադրբեջանի ագրեսիայի, Մեծամորի ԱԷԿ-ի հանդեպ ադրբեջանական ահաբեկչական սպառնալիքների մասին։

Շտապեմ «ուրախացնել» ձեզ։ Ոչ մի խոսք։ ոչ մի:

Հայաստանի ԱԺ նախագահի ելույթը որեւէ աղերս չուներ մեր երկրի ազգային օրակարգի հետ։ Նա ոչ մի կերպ չարտահայտեց այս լարված ամռանն ընթացքում Հայաստանին եւ Արցախին ուղղված սպառնալիքները՝ թեպետ միջոցառման թեման թույլ էր տալիս լիարժեք ներկայացնել խնդիրները։

Որ ասում եմ, խորհրդարանական դիվանագիտությունը կաղ է եւ համր միաժամանակ, նեղանում եք»։

--0--ԱՀ