Սերգեյ Մեղրյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագա՞հ. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում տեղեկություններ են տարածվել, թե առաջիկայում Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ դառնալու պարագայում, վերջինիս պաշտոնը բաժին կհասնի Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին, որը հիշեցնենք իր պաշտոնին նշանակվեց Դատական ակտերի կատարման մասին օրենքում փոփոխություններ անելու եւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի շնորհիվ, քանի որ վերջինիս ընկերն է:

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը դատական համակարգում տարածված լուրերից տեղեկացավ, որ չի բացառվում առաջիկայում փոփոխություններ արվեն նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի համար սահմանված չափորոշիչներում եւս հերթական անգամ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին կհաջողվի իր ցանկալի թեկնածուին կարգել այս անգամ էլ ՍԴ նախագահ:

Ամեն դեպքում, այս սցենարն այժմ ամենաքննարկվողներից է: Միեւնույն ժամանակ մեր տեղեկություններով, Վճռաբեկ դատարանի նախագահ, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո դատական համակարգի որեւէ ներկայացուցչի հետ չի շփվել, ինչը դատական համակարգում պայմանավորում են ներքին անհանգստությամբ:

Բանն այն է, որ նա ի սկզբանե համաձայնվել էր Վճռաբեկ դատարանի նախագաի պաշտոնից հրաժարվել ՍԴ նախագահ դառնալու ակնկալիքով եւ հիմա անհանգիստ է՝ կհաջողվի՞ պլանները մինչև վերջ առաջ տանել։»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ