Ապրիլյանի մասնակիցները չեն ընդունել Տավուշի գործողության մասնակիցների պարգևատրումը․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

․

«Փաստ» թերթը գրում է․ «Օրեր առաջ հայտնի դարձավ, որ իշխանություններն առաջիկայում պատրաստվում են լուրջ պարգևատրումներ տալ հուլիսին Տավուշի գործողությունների ժամանակ աչքի ընկած զինվորներին և սպայակազմին, տեղեկություններ կան նաև, որ այդ պարգևատրումների շարքում լինելու են նաև նոր կոչումներ, այդ թվում՝ բարձր սպայական կազմում։

Թերթի տեղեկություններով, այս պարգևատրումների մասին լուրը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել Ապրիլյան պատերազմին մասնակցած տղաների կողմից. խոսքն, իհարկե, բնավ տավուշյան գործողությունների մասնակից պարգևատրվողների արժանիության մասին չէ:

Մեր ունեցած տեղեկության համաձայն` նրանք առաջիկայում չեն պատրաստվում որևէ հստակ գործողությունների դիմել և քայլեր իրականացնել, այլ ընդամենը սպասում են Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցի հրապարակմանը, որը նախատեսվում է ԱԺ ներկայացնել արդեն սեպտեմբերին։

Ի դեպ, մեր տեղեկություններով, քննիչ հանձնաժողովի զեկույցում օգոստոսին ինչ-ինչ փոփոխություններ են կատարվել, ինչը տրամագծորեն փոխել է զեկույցի ողջ բովանդակությունը»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ