Գերմանիայից ինքնաթիռ է ուղարկվել ՌԴ Նավալնիին տեղափոխելու համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News 

Նավալնի

Գերմանական կողմը, գիշերը, Օմսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գտնվող ռուս ընդդիմադիր, բլոգեր Ալեքսեյ Նավալնիին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն բուժման տեղափոխելու համար ինքնաթիռ է ուղարկել։ Այս մասին գրել է Bild-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռը մասնագետների հետ Նյուրնբերգից Օմսկ է թռել։ Նավալնիին կարող են տեղափոխել կեսօրին կամ վաղ երեկոյան։

Չվերթը կազմկերպել է Cinema for Peace մարդու իրավունքների հիմնադրամը։

--00—ՄՀ