Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News 

Վանեցյան

Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան օրվա առթիվ.

Վեհափա՛ռ Տեր,

Ընդունե՛ք, խնդրեմ, իմ որդիական խոնարհումն ու ջերմագին շնորհավորանքները Ձեր տարեդարձի կապակցությամբ: Հիրավի, անուրանալի է Հայաստանյայց Սուրբ Առաքելական Եկեղեցու դերակատարումը հայոց ինքնության, Հայրենիքի ծաղկման, ազգային ու հոգևոր արժեքների պահպանման ու տարածման գործում: Ձեր առաջնորդությամբ այսօր մեր հավատավոր ժողովուրդը հաստատուն քայլերով օր օրի ավելի է ամրապնդում հավատն առ Աստված, մեծ թափ է ստանում եկեղեցաշինությունը, վերականգնվում է մեր նախնիների թողած հոգևոր-մշակութային ժառանգությունը:

Վեհափա՛ռ Տեր, մաղթում եմ ձեզ ուժ, կորով, քաջառողջություն և արևշատ օրեր՝ այս խրթին ու փորձություններով լի ժամանակահատվածում շարունակելու Ձեր ազգանվեր և աստվածահաճո առաքելությունը՝ ի փառս և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախ աշխարհի և Սփյուռքում բնակվող մեր միլիոնավոր հայրենակիցների:

Թո՛ղ Աստծո բարեհաճությունը՝ Ձեր հայրապետական աղոթքների զորությամբ, մեր Հայրենիքին խաղաղություն, բարեկեցություն և հարատևություն պարգևի:

Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն»,- նշված է ուղերձում։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս