Վտանգավոր նյութը հայտնաբերվել է ոչ թե Նավալնու օրգանիզմում, այլ մաշկին ու հագուստին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Նավալնի

Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը բացատրել է՝ ինչ «վտանգավոր նյութի» մասին էին հայտարարել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամից: «Վտանգավոր նյութի» հետքերը հայտնաբերվել են Ալեքսեյ Նավալնու ոչ թե օրգանիզմում, այլ մաշկի և հագուստի վրա: 

Գլխավոր բժիշկը հայտարարել է, որ խոսքը սովորական «արդյունաբերական քիմիայի» մասին է:

«Հետազոտության համար կենսաբանական նմուշ չի վերցվել, այլ մաշկի մակերեսից, հագուստից ու եղունգներից: Կրկին հաստատում եմ, որ այդ նյութը հայտնաբերվել է ոչ թե արյան մեջ, այլ նրա մաշկի վրա կամ հագուստին»,- ասել է բժիշկը:

--00--ԱԹ