Թուրքական բանակը Իրաքում ևս 5 քուրդ զինյալ է սպանել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Թուրքիա

Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ իրականացվող «Մագիլ-Վագր» օպերացիան շարունակվում է։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով Իրաքի հյուսիսում ևս 5 քուրդ զինյալ սպանելու մասին։ Նշվում է, որ ոչնչացվել են նաև սարերում քրդերի դիրքեր, ապաստարաններ, կենցաղային պարագաներ։

Ըստ հաղորդագրության՝ այսպիսով ռազմական օպերացիայի շրջանակներում սպանված զինյալների թիվը հասել է 107-ի։ 

--00—ՄՀ