Ավարտվել են Սևանի զբոսայգու բեմի կառուցման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

․

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը` ՀՀ կառավարության 14 միլիոն 310 հազար դրամ ներդրմամբ իրականացրել է Սևանի քաղաքային զբոսայգում բացօթյա բեմի կառուցման ծրագիրը:

Բեմի կառուցման խնդրով սևանցիները 2019 թվականին դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. վարչապետի և ՏԿԵ նախարարության արձագանքը չի ուշացել: Սևանում արդեն կառուցված փառատոնային բեմը հնարավորություն կտա ակտիվացնել մշակութային կյանքը, կազմակերպել բացօթյա միջոցառումներ:

Բեմի կառուցումը նաև զբոսաշրջության զարգացման տեսանկյունից է կարևոր, քանի որ զբոսաշրջային ենթակառուցվածքները հիմնականում զարգացած են Սևանա լճի հարակից տարածքներում, իսկ քաղաքում փառատոններ և մեծամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու հնարավորություն չկար:

--00--ԱՀ