Դատական հայցերիս քանակը հասավ 6 -ի․ այս թիվը կաճի․ Ալեն Սիմոնյան

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News 

Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն  Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Այսօր դատական հայցերիս քանակը հասավ 6 -ի: Այս թիվը, վստահաբար, կաճի: Սա ընդամենը 5 տոկոսն է այն ստի և զառանցանքի, որն ամեն օր կարելի է կարդալ իմ հետ կապված, և հնարավոր է եղել հայց ներկայացնել: Տուն, մեքենա, ընկեր, ընտանիք, կոշիկ, նասկի, ամեն օր նույն հիմարությունները, զառանցանքները, դատարկաբանությունը, ամեն օր` Ալենը սրճարանում, Ալենը դիմակով , առանց դիմակի, Ալենին նկարենք, Ալենը խոսեց, Ալենը նոր կոշիկ ունի, ըստ օդում կախված լուրերի` Ալենը, Ալենը...

Հետո այդ դարակազմիկ ապուշությունները, ստորությունները գրողներից յուրաքանչյուրը մի կայք ա բացում ու իր գրածը դնում իր կայքում, հետո իր կայքում դրած իր գրառումը որպես նյութ` նորից դնում է իր պատին: Ուռա՜ )) Իրեն ներշնչում, որ ինքը կայք ունի ու արդեն գնում Քոչարյան, Միշիկ, Սերժ, ով պատահի, ով փող տա, համոզում, որ իրենց ծառայություններից օգտվեն: Լավ, գոնե տաղանդ ունենան, ոճ ունենան, սուր գրիչ կամ ինտելեկտ ... չէ, ո՞ւմ է դա այսօր պետք, հայհոյել իմանա, լկտի լինի ու կարողանա ինտերնետ մտնել: Հաճախ տպավորություն է, որ դրանք բոլորը նույն մորից ու հորից են ու նույն վարսավիրն է մազերը կտրում: Հետո, որ ուզում ես դատի տալ, մեծամասամբ պարզվում է ոչ իրավաբանական անձ կա, ոչ էլ փող ունեն: Ի դեպ, մեծ մասին մինչ հեղափոխությունը գիտեի ու գիտեի, թե իրենցից ինչ են ներկայացրել, ու չեմ զարմանում, ես այս ամենին արդեն վաղուց սովորել եմ և հումորով եմ վերաբերում, ուղղակի ափսոսում եմ, որ հեղափոխությունից հետո, որը նոր հնարավորություն էր բոլորի համար, այդ մարդիկ ընտրեցին ոչնչությունը: Տեսակ է, ինչ արած»: 

--00—ՄՀ