Լալվարում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

․

ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը վերսկսել է կորած քաղաքացու որոնողական աշխատանքները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 09:22-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 17-ին, ժամը 13։00-ին Շամլուղ քաղաքի բնակիչը (Հրանուշ Ս․, ծնված 1947 թ․) մեկնել է Լալվար լեռ և չի վերադարձել։

Որոնողական աշխատանքներ են իրականացվել Լալվար լեռան հարավ-արևելյան հատվածում՝ մոտ 100 հա տարածքում, որոնց մասնակցել են նաև ոստիկանության 7 աշխատակից և Շամլուղ քաղաքի 30 բնակիչ։

--0--ԱՀ