Գյումրիում 29-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է արել․ փրկարարները կանխել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News  

ինքնասպանություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ 29-ամյա Արթուր Ն․-ն բարձրացել է Պարույր Սևակի փողոցի իրենց շենքի տանիք և հայտնել, որ 30 րոպեից իրեն ցած է նետելու։

Փրկարարների և ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ Արթուր Ն․-ն հրաժարվել է իր մտադրությունից, որից հետո ոստիկանների ուղեկցությամբ՝ տեղափոխվել է Ոստիկանության Մուշի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արթուր Ն․-ն հայտնել է, որ ցանկացել է ինքնասպան լինել, և դրա մեղավորը Ոստիկանության Մուշի բաժնի պետերն են։ 

--00—ՄՀ