Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News  

ծառ

Օգոստոսի 21-ին, Ժամը 20։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան պուրակից դեպի Հաղթանակի զբոսայգի տանող ճանապարհին ծառը շրջվել և փակել է երթևեկելի հատվածը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մասնատել են վնասված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։