ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Հայաստանում օգոստոսի 22-ի դրությամբ կորոնավիրուսի 139 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 42 616 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 214 մարդ, շարունակում է բուժվել 5605-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 35 907 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 8 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 850 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 254-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 193 693 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1494 է:
--00--ՄՀ