ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք: Այս մասին հայտնում է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքը։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1396 դեպք:
Ապաքինվել է 4 մարդ և նրանց թիվը կազմում է 1132:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 6903 մարդ:
--00—ՄՀ