Յարոսլավլում գազի պայթյունի հետևանքով շենք է փլվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News 

Յարոսլավլ

Յարոսլավլի 10-հարկանի բազմաբնակարան շենքում տեղի է ունեցել գազի պայթյուն, որի հետևանքով քանդվել է շենքի մի մասը: 

Զոհերի թիվը հասել է 3-ի: Յարոսլավլի ղեկավարությունը հայտնել է, որ նախնական տվյալներով`հայտնաբերվել է երեխայի մարմին: 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հայտնաբերվել է երկու կնոջ մարմին: 

Փրկարարական աշխատանքներն ավարտված են, փլատակների տակ այլևս մարդիկ չկան: 

--00--ԱԹ