Իջևանում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News 

հետախուզվող

Ոստիկանության Իջևանի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 21-ին Իջևան քաղաքում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 24-ամյա Արմեն Բ.-ին, որը հուլիսի 27-ից հետախուզվում էր ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:

--00—ՄՀ