Նավալնին Բեռլինի Charite կլինիկայում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News 

հիվանդանոց

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին շաբաթ օրը տեղափոխվել է բեռլինյան Charite կլինիկա: Իրավապաշտպան Յակա Բիզիլը հայտնել է, որ Նավալնու վիճակը թռիչքի ու վայրէջքի ժամանակ եղել է կայուն: 

Շտապօգնության մեքենան ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է կլինիկայի գլխավոր մասնաշենքի տարածք` հիվանդների անհետաձգելի բուժօգնության տրամադրման բաժին: Իրավապահները հսկում են տարածքը, այստեղ բազմաթիվ լրագրողներ են հավաքված:

Ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մուտք գործել շենք: Հիվանդանոցի ներկայացուցիչը հայտնել է, որ բժիշկները Նավալնու վիճակի ախտորոշում են անցկացնում: Հետազոտությունից և ընտանիքի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո բուժող բժիշկները հանդես կգան հայտարարությամբ, կտեղեկացնեն`ինչ է ախտորոշվել Նավալնու մոտ և հետագայում ինչ բուժում է անցկացվելու:

--00--ԱԹ