Կորոնավիրուսի հետևանքով սովի վտանգը կարող է հասնել «բիբլիական մասշտաբների»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News 

սով

Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ղեկավար Դևիդ Բիսլին կարծում է, որ սովի վտանգը կորոնավիրուսի համավարակի պատճառով կարող է հասնել «բիբլիական մասշտաբների»։  ТАСС-ին տված հարցազրույցում նա ասել է, որ համավարակի հետևանքները վերացնելու համար կազմակերպությանն անհրաժեշտ է 5 միլիարդ դոլար առաջիկա կես տարում։

«Մեր ունեցած բոլոր տվյալները՝ ներառյալ 80 տոկոսով սննդի պակասի խնդիր ունեցող մարդկանց ավելացման, համավարակից առաջ 140 միլիոնից մինչև այս տարվա վերջ 270 միլիոն,  մասին ՊՀԾ կանխատեսումը, իրական աղետ են մատնանշում։ Մենք «բիբլիական մասշտաբների» հասնող սովի վտանգի առաջ ենք»,- զգուշացրել է Բիսլին։
-- 00—ՄՀ