Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում խախտումների թիվը նվազել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

սատմ

Շաբաթ օրը Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում շարունակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ համատեղ մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթները:

Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։

Նախորդ օրերի հետ համամատած, այսօր կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում վաղ առավոտից իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրվել են խախտումների թվաքանակի կտրուկ նվազում, բայց, այնումաենայնիվ, հայտնաբերվել է ավել ուղևորներով փոխադրում իրականացնող մի քանի միկրոավտոբուսներ: 

Խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները տեղում իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, առանձին դեպքերում տվել պարտադիր կատարման ցուցումներ:

Անվտանգության կանոններին հետևելու և պահպանելու նպատակով Տեսչական մարմինը շարունակում է զուգահեռ վերահսկողություն իրականացնել նաև մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։

--00—ԼՄ