Զինծառայողի մահվան հանգամանքները պարզվում են. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու զինծառայող Խաչիկ Բաղդասարյանի մահվան հանգամանքները: 

«2020թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանն ուշագնաց է եղել և վայր ընկել: Վերջինս տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք, որտեղ իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն ժամը 16:15-ին գրանցվել է Խ. Բաղդասարյանի կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»,- հայտնում են ՔԿ-ից:

--00--ԱԹ