Փաշինյանը Սերժ Սարգսյանի համար հերոսանալու և վերակենդանանալու հնարավորություն է ստեղծել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

«Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյուքնում շատ խնդիրներ են հայտնաբերվել, այդ թվում՝ գաղտնի փաստաթղթաշրջանառության հետ կապված, որոնց անդրադարձ կլինի առաջիկա զեկույցում»,- այդ մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է հանձնաժողովի անդամ, ԱԺ «ԼՀ» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բանակը, առաջնագծում կանգնած զինվորները, իսկապես անակնկալի են եկել, քանի որ հետախուզությունը պատշաճ չի աշխատել:

Խոսելով 20-ից ավելի դիրքային կորուստների և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից այդ տեղեկությունները հերքելու մասին՝ նա ընդգծել է, որ հայկական կողմն ունեցել է կարևոր դիրքեր, որոնք մնացել են հակառակորդի ձեռքում։

«Դիրքային բարելավումներ եղել են, բայց՝ ոչ կորցրած դիրքերի։ Սերժ Սարգսյանը չհերքեց, որ մենք ընդանրապես դիրք ենք կորցրել։ Դիրքեր կորցրել ենք։ Նա ուղղակի ասաց՝ 20-ից ավելի չեն եղել, միգուցե նկատի ուներ 20։ Դրանք եղել են կարևոր նշանակության, բայց, դրանով հանդերձ, բանակը կարողացել է իր առջև դրված խնդիրները կատարել»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ