Հանձնաժողովը որոշել է ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը միավորել՝ ստեղծելով ԱՄՆ Գերագույն դատարան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

ռուբեն

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է, որ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միացնելու որոշմամբ իշխանությունն ստեղծում է «մի նոր մարմին՝ ԱՄՆ Գերագույն դատարան»:

«Փաստորեն՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական (այս բառը, կարծում եմ, կատակով են գրել) հանձնաժողովը որոշել է ՀՀ Սահմանադրական դատարանը և ՀՀ Վճռաբեկ դատարանը միավորել՝ ստեղծելով մի նոր մարմին՝ ԱՄՆ Գերագույն դատարան։

Հ. Գ. Այս որոշումը կայացվել է ձայների չնչին տարբերությամբ»,- գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը։

--00—ԼՄ