Մեքենաներից կատարված գողություններ են բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News 

գողություն

 

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները օգոստոսի 21-ին Վարդաշենի 12-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով. «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու։ Նա ոստիկաններին է ներկայացրել ավտոմեքենաների կողային հայելիների ապակիներ և տվել խոստովանական բացատրություն, որ դրանք հունիսից օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում գողացել է Արգիշտի փողոցում և Արաբկիր վարչական շրջանում կայանված մեքենաներից։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկված միջոցառումներով պարզել են տուժողներից մեկի ինքնությունը։ Նրանից ընդունվել է հաղորդում։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ բոլոր տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Նախապատրաստվում են նյութեր։

-- 00—ՄՀ