Ալեքսեյ Նավալնու օրգանիզմում հայտնաբերել են ալկոհոլ ու կոֆեին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Նավալնի

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու օրգանիզմում հայտնաբերել են ալկոհոլ ու կոֆեին: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Նրանք տեղեկացրել են, որ Նավալնու օրգանիզմում թույներ չեն հայտնաբերել, դրա փոխարեն նկատվել է ալկոհոլ ու կոֆեին:

Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ պացիենտի առողջական վիճակում նկատվում է դրական դինամիկա: Նավալնու հագուստին ու ձեռքերի մակերեսին նկատվել է 2-էթիլհեքսիլ դիֆենիլ ֆոսֆատ, որն օգտագործվում է քիմիական արդյունաբերության մեջ: