Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՍԱՏՄ-ն հանգստյան օրերին ուժեղացված ծառայություն է անում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

սատմ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կորոնավարակով պայմանավորված իր վերահսկողական աշխատանքները հանգստյան օրերին իրականացնում է առավել ուժեղացված ռեժիմով: Հանրապետության ամբողջ տարածքի սննդի շղթայի կազմակերպություններում անցկացվում են մանրակրկիտ ստուգայցեր ու դիտարկումներ: Այսօր թե մարզերի, թե մայրաքաղաքի հանրային սննդի կետերի, իրացման ցանցի ու սննդի արտադրությունների ստուգայցերը արձանագրել են անթերի իրավիճակ. որևէ խախտում չի հայտնաբերվել:

Վերջին օրերի ՍԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է, որ տնտեսավարողներն անվտանգության նորմերն առավել բարեխղճորեն են պահպանում՝ առավել լուրջ մոտեցում ցուցաբերելով պարետի սահմանած կանոնների պահպանմանը։

Այդուհանդերձ, ՍԱՏՄ-ն տնտեսավարողներին հորդորում է չթուլացնել զգոնությունն ու պահպանել սահմանված անվտանգության նորմերը` հիշեցնելով, որ խախտումների արձանագրմանն անխուսափելիորեն կհետևի վարչական պատասխանատվության կիրառումը ՀՀ պարետատան կողմից։

--00—ԼՄ