Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Hyundai Elantra-ն և 07-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

․

Երեկ՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են 29-ամյա Հայկ Վարդանյանի վարած Hyundai Elantra մակնիշի և 23-ամյա Արտակ Վարդանյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 07-ի վարորդ Ա. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

--0--ԱՀ