Շախմատի ընտրանին հաղթել է Խորվաթիային, Ալժիրին և Մարոկկոյին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

․

Հայաստանի շախմատի ընտրանին շարունակում է հաղթարշավը առցանց Օլիմպիադայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի չորրորդ տուրում հայկական թիմը պարտության մատնեց Խորվաթիայի ընտրանուն՝ 4:5-1:5 հաշվով, այնուհետ բացարձակ հաղթանակ տոնեց Ալժիրի դեմ խաղում` 6-0: Նույն հաշվով ընտրանին հաղթել է նաև Մարոկկոյին:

Հայաստանի ընտրանին առայժմ մրցաշարային աղյուսակում երկրորդն է: Առաջատարը Ռուսաստանն է:

Հայաստանի հավաքականների կազմերը. տղամարդկանց թիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, ԳաբրիելՍարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը:

Կանանց թիմում կլինեն  Էլինա Դանիելյանը և ԼիլիթՄկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, ՍուսաննաԳաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:

Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերըկփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու  ԱննաՍարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, ՄարիամԱվետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան: 

--00--ԱՀ