Անկախության հռչակագիրը հայության համազգային իղձերի լավագույն արտահայտումն է. ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

արարտ.

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անկախության 30-ամյակի առթիվ:

«30 տարի առաջ այս օրը նորընտիր Գերագույն խորհրդի պատգամավորները, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ամրագրեցին մեր հայրերի, մեր ու մեր զավակների ինքնիշխան իրավունքը ապրել և արարել անկախ Հայաստանում:

Անկախության հռչակագիրը համայն հայության համազգային իղձերի լավագույն արտահայտումն է, որը եղել է, կա ու կլինի ՀՀ հասարա-քաղաքական հարաբերությունները արտահայտող ամենադիպուկ փաստաթուղթը, որին մշտապես պիտի վերադառնանք` հասկանալու, թե ինչ ուղղությամբ ենք մենք շարժվում որպես պետություն և հասարակություն»,-նշվում է ԱԺ խոսնակի ուղերձում:

--00—ԼՄ