Վաղը կեսօրից հետո հանրապետությունում անձրևները կդադարեն. Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

անձրև

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ վաղը՝ կեսօրից հետո, անձրևները հանրապետությունում կդադարեն, և մինչև օգոստոսի 28-ը հանրապետության ողջ տարածքում կհաստատվի կայուն, առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 24-28-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

--00—ԼՄ