ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Հայաստանում օգոստոսի 24-ի դրությամբ կորոնավիրուսի 33 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 42 825 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 58 մարդ, շարունակում է բուժվել 5666-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 36 049 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 2 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 854 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 256-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 195 574 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 380 է:
--00--ՄՀ