ՊՍԺ-ի երկրպագուներն անկարգություններ են հրահրել Փարիզում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

Չեմպիոնների լիգայի եզրափակչում Լիսաբոնում ՊՍԺ - «Բավարիա» հանդիպման ավարտից հետո փարիզյան թիմի երկրպագուներն անկարգություններ են հրահրել Փարիզի փողոցներում:

ՊՍԺ-ի երկրպագուների մոտ դժգոհություն է առաջացրել այն, որ ակումբը նվազագույն հաշվով պարտություն է կրել գերմանական ակումբից։

Երկրպագունեը փողոցներում այրել են մեքենաներ, օգտագործել պայթուցիկներ:

Ոստիկանությունն ուժ է կիրառել, 138 մարդ ձերբակալվել է։

ՊՍԺ-ն «Բավարիա» հանդիպումն ավարտվել է  0:1 հաշվով։

-- 00—ՄՀ