Կառավարության հրամանով օգոստոսի 25-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

Վրաստան

Ի հիշատակ Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգության վթարի հետևանքով զոհվածների, օգոստոսի 25-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր: Ինչպես հայտնում է Jnews.ge-ն, այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Ըստ նրանց փոխանցման, համապատասխան հրամանն այսօր ստորագրվել է վարչապետ Գիորգի Գախարիայի կողմից:

Հրամանագրի համաձայն՝ սգո օրվա կապակցությամբ, Վրաստանի բոլոր վարչական շենքերի պետական դրոշները կիջեցվեն:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի Դուշեթիի մունիցիպալիտետի Շատիլիի ճանապարհին մարդատար միկրոավտոբուսը գլորվել է ձորը, մոտ 80 մետր բարձրությունից: Ըստ ՆԳՆ-ի տեղեկատվության` վթարի զոհ է դաձել 18 ուղևոր, 3-ը ծանր վիճակում գտնվում են բուժհաստատությունում:

--00--ԱԹ