Արցախի ԱԽ քարտուղարը մեր զինվորների հաղթանակը հաջողություն չի համարում. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

Շարմազանով

ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ արձագանքել է Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի որոշ մտքերի:

«Ադրբեջանցիներն իրենց պարտությունը որպես հաջողություն են ներկայացնում, իսկ Արցախի ԱԽ քարտուղարը մեր սպաների ու զինվորների հաղթանակը, որից հետո ադրբեջանցիները մի քանի անգամ ավել թե մարդկային և թե զինվորական տեխնիկայի կորուստներ են կրել հաջողություն չի համարում: Եթե Բաբայանի տրամաբանությամբ առաջնորդվենք,1991-1994թթ.հաղթական պատերազմի վրա էլ ստվեր կգցվի, քանի որ 1994 -ի զինադադարի կնքման ժամանակ (որն, ի դեպ, Արցախի անունից ստորագրել է նույն Բաբայանը,իսկ Հայաստանի Հանրապետության անունից`Սերժ Սարգսյանը) Արցախի ինքնապաշտպանական ուժերն ավելի քիչ տարածք էին վերահսկում,քան մի քանի ամիս առաջ: Նման մոտեցումներն անթույլատրելի են:

Հ.Գ. Ապրիլյանից մի քանի ամիս անց Ալիևը հրապարակային ընդունեց իր ծրագրերի ձախողումը և նշեց, որ փակ դռների հետևում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը»,- գրել է նա:

--00--ԱԹ