Անձնական հարցի շուրջ վիճելիս 17-ամյա երիտասարդը դանակահարել է ոչ սթափ վիճակում գտնվողին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

դանակ

Օգոստոսի 21-ին՝ ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ: Ոչ սթափ վիճակում գտնվող երիտասարդը հայտնել էր, որ չի հիշում, թե ինչ հանգամանքներում է ստացել վնասվածքները:

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 17-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի վարչական տարածքում, անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, ինքն է դանակով երկու անգամ խփել տուժողին:

Նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ