Մինչև նոյեմբերի 3-ը Փաշինյանը հեռացած պետք է լինի. սա որոշ ուժերի ծրագիրն է. քննարկում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

«Ընդդիմադիր բևեռներից մեկը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, չնայած առայժմ չի ուրվագծվում իր քաղաքական թիմը, և նա զուտ իր գործոնն է առաջարկում, որովհետև իր գործոնն էլ փոքր գործոն չէ, և իր հարցազրույցից նա հենց իր գործոնն է առաջարկում այն քաղաքական ուժերին, և հատկապես ՀԿ-ներին որոնք կուզենան այդ կոնսենսուս -1 ֆորմատում համագործակցել»: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ, վերլուծելով ԱՄՆ առաջիկայում սպասվող ընտրությունները, և դրա համատեքստում աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը Հայաստանի վրա, ենթադրում է, որ ուժային կենտրոնների համար նոյեմբերի 3 առանցքային տարեթիվ է Հայաստանում շրջադարձային փոփոխությունների՝ ընդհուպ Փաշինյանի հեռացման հասնելու համար:

Հաղթրդման շրջանակում քննարկվել են նաև ներքաղաքական կարևոր այլ հարցեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ