Կիրականացվի ծառայողական քննություն․ ըստ տվյալների` սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Շուշան Ստեփանյան

Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն առաջարկում ենք ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար: Կարճ ժամանակ անց եղելությունը կպարզվի: Այս մասին գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա տեղեկացրել է, որ կիրականացվի ծառայողական քննություն: Ըստ  տվյալների` սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է:

Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե  «Ադրբեջանի ԶՈՒ–ն գերի է վերցրել ՀՀ ԶՈՒ ավագ լեյտենանտ Գուրգեն Ալբերյանին»։

--0--ԱՀ