Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. ինչ պարզվեց լուսանկարներից․ Razm.info

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News 

պն

Օգոստոսի 23-ին ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր, ապա հայտնվել ադրբեջանական կողմում։ Նրան Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է ներկայացնել որպես դիվերսանտ: Այս մասին գրել Razm.info-ն։ 

Կանխատեսելի էր, որ ադրբեջանական կողմը այս անգամ ևս փորձելու է բամադրության միջոցով իրենց պնդումների համար ապացուցողական բազա ստեղծել: Արդեն օգոստոսի 24-ի երեկոյան, Ադրբեջանի ՊՆ-ն մեր սպայի լուսանկարի հետ միասին հրապարակում է նաև իբր թե նրա իրերի լուսանկարը, որտեղ կան սև գույնի հատուկ հանդերձանք (разгрузка), ԱԿ-103 ինքնաձիք, պահունակ, նռնակ և կապի միջոց:

Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած լուսանկարը

ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հրապարակումը

ադրբեջան

Դեռևս առաջին օրը՝ օգոստոսի 23-ին, երբ Ալավերդյանը հայտնվել էր ադրբեջանական կողմում, ոչ պաշտոնական աղբյուրներում, սոցցանցերում տարածվել էր տեսագրություն, որտեղ Ալավերդյանը առանց այդ հանդերձանքի էր:

Ավելին՝ ադրբեջանական կողմը իր հայտարարության մեջ նշել էր, որ «դիվերսիոն փորձը» եղել է Գորանբոյի ուղղությամբ: Բեմադրության համար իրեր գտնելու հարցում ադրբեջանական կողմը «շատ հեռու չի գնացել». հենց Գորանբոյում, համեմատաբար առաջնագծին մոտ, տեղակայված է Ադրբեջանի ԶՈւ զորային հետախույզների լեռնային պատրաստության կենտրոնը, որտեղ կուրսեր անցնող զինծառայողները մարզումների ընթացքում կրում են նաև սև հանդերձանք, ինչպես նաև ցուցադրված разгрузка-ից, կամ դրան շատ նման մոդելներ: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն կենտրոնի զինծառայողները զինված են նաև հենց ԱԿ-103 մոդելի ինքնաձիգներով:

Ադրբեջանի ԶՈւ հետախույզները այդ սև (разгрузка)-ով:

ադրբեջան

Ադրբեջանի ԶՈւ հետախույզների разгрузка-ները 

ադրբեջան

Նշենք, որ սա ադրբեջանական նման գործելաոճի առաջին դեպքը չէ: Նույն կերպ ադրբեջանական հանդերձանքով իբրև դիվերսանտ էին ներկայացրել նաև 2014-ի ամռանը Ադրբեջանում հայտնված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին:

Աղբյուրը՝ Razm.info։ 

-- 00—ՄՀ