Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը միացել են լիբանանահայերին աջակցելու դրամահավաքին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News 

Խանջյան

Հայաստան համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը միացել են ի աջակցություն լիբանանահայերի կազմակերպված դրամահավաքին:

«Սիրելի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը և դերասանուհի Արսինե Խանջյանը կրկին Հիմնադրամի կողքին են:

Միանալով Հիմնադրամի «Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին» դրամահավաք–արշավին՝ նրանք նվիրաբերել են 3,000 ԱՄՆ դոլար:

Շնորհակալ ենք վստահության և շարունակական աջակցության համար:

Զորավիգ կանգնենք լիբանանահայ մեր քույրերին և եղբայրներին»,- հայտնում է հիմնադրամը:

--00--ԱԹ