Տիգրան Աբրահամյանն՝ Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցում առկա վտանգավոր ձևակերպումների մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Աբրահամյան Քոչարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցին:

«ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը Հ1-ին տված հայտնի հարցազրույցում ակնհայտորեն կասկածի տակ է դնում նաև պարտադիր ժամկետային զինծառայողների՝ անհրաժեշտության դեպքում հակառակորդին հետ մղելու և Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովելու հնարավորությունը։ Ուղղակի, թե անուղղակի կերպով սա հնչեցվեց հարցազրույցում։

Այս ամենն ասվեց պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայության համեմատության համատեքստում։ Թե սա իր մեջ ինչ սպառնալիքներ է պարունակում, վստահ եմ, որ տիրապետում են պաշտպանության նախարարությունում, զինված ուժերի գլխավոր շտաբում։

Ճիշտ է՝ վերոնշյալ հարցազրույցում մեծ թվով խնդրահարույց և մեր զինված ուժերի հեղինակության դեմ ուղղված այլ հայտարարություններ ևս հնչեցվեց, սակայն պարտադիր ժամկետային զինծառայության հետ կապված ձևակերպումներն այս պարագայում ամենավտանգավորն էին»,- գրել է նա։

--00--ԱԹ