Մանկական երկաթուղու տարածքում կառուցապատում նախատեսված չէ. քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

երկաթուղի

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համացանցում շրջանառվում է Երևանի մանկական երկաթուղու կառուցապատման և բարեկարգման նախագծի մասին պատմող մի տեսանյութ՝ կից տեղեկատվությամբ։

Հայտնում ենք, որ Մանկական երկաթուղու տարածքի արդիակայացման և ընդլայնման վերաբերյալ ներկայացված մի քանի ներդրումային առաջարկներ քննարկվել են Քաղաքաշինական ամբողջական լուծում պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովում։

Արդյունքում, որոշվել է, որ մանկական երկաթուղու տարածքում, ինչպես նաև Հրազդանի կիրճի այլ տարածքներում, նպատակահարմար չէ իրականացնել կառուցապատման որևէ աշխատանք, բացի ամրակայման, վերականգնման, վերանորոգման և կանաչապատման աշխատանքներից»։

--00--ԱԹ